ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News
ԱՄՆ-ը չի գնի Գազայի հատվածը և դրա վրա չի ծախսի հարկատուների փողերը, բայց այն կհայտնվի ամերիկյան տիրապետության տակ: Նման հայտարարություն է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Մենք այնպես կանենք, որ խաղաղություն լինի, և ոչ մի խնդիր չլինի, և ոչ ոք այն կասկածի տակ չդնի, և մենք դա շատ ճիշտ կկառավարենք», - ասել է Թրամփը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ը պատրաստվում է հարկատուների հաշվին ձեռք բերել Գազայի հատվածը:
--00—ՍՊ