Ոսկեվազ գյուղի 69-ամյա բնակիչը թմրանյութ էր պատրաստել իր աճեցրած կանեփից

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News 

Աշտարակի համայնքային ոստիկանները տեղեկություն էին ստացել, որ Ոսկեվազ գյուղի 69-ամյա բնակիչը ապօրինի պահում և օգտագործում է թմրանյութ։

Տղամարդը ձերբակալվել և ներկայացվել է Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժին։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթ։
Ոսկեվազցի տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը մարիխուանա է, անձնական օգտագործման համար պատրաստել է իր աճեցրած կանեփից։

Տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն։


--00—ՍՊ