ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News
Քաղբանտարկյալ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը բանաստեղծություն է հրապարակել․
«Տարբեր ցավեր են խառնվել իրար,
«Տարբեր ցավեր են խառնվել իրար,
Վշտի հեղեղ դարձնելով հոգիս։
Փնտրում եմ քեզ, Դատավոր Արդար,
Որ սպեղանի դնես վերքերիս։
Պատժի դաշույնը խրի’ր անմռունչ,
Թող դավաճանի շուրթերը դողան,
Իսկ նահատակ մարմիններից անշունչ
Պոկված հոգիների ստվերները՝ շողան։
Անպատվության վրեժը լուծի’ր։
Ձգի’ր մկաններդ: Կանգնի’ր անսասան:
Ողբից հաղթական երգերդ հյուսի’ր:
Եղիցի լու’յս: Ցնծա’, Հայաստա’ն։
12.02.2022»։
--00—ՍՊ