ՔՊ վերնախավի համար ՀՀ-ի ներսում և Սփյուռքում մարդկանց պառակտումը դարձել է իշխանության մնալու երաշխիք

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News

Արման Թաթոյան Շուշի

ՔՊ վերնախավի համար Հայաստանի ներսում և Սփյուռքում մարդկանց պառակտումը և իրար նկատմամբ ատելությունը, քաոսը դարձել են իշխանության մնալու երաշխիք: Այս մասին գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Մեր մեջ այս արատավոր երևույթների գլխավոր սերմանողը, տարածողն ու հովանավորը ՔՊ վերնախավն է և ՔՊ-ի քարոզչական մեքենան: Արցախցիների հետ կապված ԱԺ նախագահի երեկվա խոսքերը դա ևս մեկ անգամ ապացուցեցին: ՔՊ-ն դրանից է սնվում, ու դա է նրան ուժ տալիս ճիշտ նույն կերպ, ինչ ադրբեջանական իշխանության համար` թշնամանքը հայերի նկատմամբ»,- հավելել է նա:


--00--ԱՀ