Գազայի հատվածի վերականգնման համար ավելի քան 53 միլիարդ դոլար կպահանջվի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News 

HH

Գազայի հատվածի վերականգնման համար ավելի քան 53 միլիարդ դոլար կպահանջվի։ Այդ մասին ասվում է ՄԱԿ-ի զեկույցում։ Միայն առաջին երեք տարիներին կպահանջվի մոտ 20,5 մլրդ դոլար։ 

Ամենամեծ ծախսերը ենթադրվում են բնակարանային հատվածում (15,2 մլրդ դոլար), առևտրի և արդյունաբերության ոլորտում (6,9 մլրդ դոլար), առողջապահության ոլորտում (6,9 մլրդ դոլար), գյուղատնտեսության ոլորտում (4,2 մլրդ դոլար) և կրթության ոլորտում (2,6 մլրդ դոլար):
 

Նշվում է նաև, որ պատերազմի հետևանքով ավերվել է բնակելի տների ավելի քան 60 տոկոսը, ճանապարհների 65 տոկոսը և դպրոցների 88 տոկոսը: Գործազրկության մակարդակը հասել է 80%-ի, իսկ գրեթե 1,9 մլն մարդ դարձել է տեղահանված։ Զեկույցը կոչ է անում միջազգային հանրությանը շտապ ֆինանսական և տեխնիկական աջակցություն ցուցաբերել Գազայի վերականգնման և տարածաշրջանի կայուն զարգացման համար պայմաններ ստեղծելու նպատակով:

--00—ՍՊ