Մի խումբ ուսանողներ հանրագիր են ներկայացրել ՀՀ նախագահին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News

56120_b

Մի խումբ ուսանողներ հանրագիր են ներկայացրել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին համազգային շահերի հստակեցման վերաբերյալ: Այս մասին հայտարարել է ԵՊՀ ուսանող Հրայր Աղավելյանը․ «Վերջին շրջանում որոշ բարձրաստիճան պաշտոնյաների հակասական մեկնաբանությունները Հայոց ցեղասպանության՝ որպես պատմական անհերքելի իրողության վերաբերյալ, մեծ տարընկալում են առաջացրել հասարակության շրջանում։ Համազգային արժեքների և շահերի հստակեցումը Նախագահի առաջնահերթություններից պետք է լինի։

Մեր հանրագրով պահանջում ենք․

. Թվարկել այն համապետական և համազգային շահերը, որոնցով ՀՀ նախագահը առաջնորդվում է իր լիազորություններն իրականացնելիս։

. Հստակեցնել՝ արդյո՞ք Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը համարվում է Հայաստանի Հանրապետության համապետական և համազգային շահ։

Մենք ակնկալում ենք, որ հանրագիրը կքննարկվի օրենքով սահմանված կարգով և կհրապարակվի համապատասխան հարթակում։

Համոզված ենք, որ մեր ձայնը պետք է լսելի լինի»։

եպհ
եպհ
եպհ

--00—ՅՄ