ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ խոսնակ Գեղամ Ասատրյանը սոցցանցի իր էջում պարզաբանում է տարածել․
«Ինձ թվում էր ասելու կարիք չկար, բայց դատելով մեդիա հոսքերից` ստիպված եմ ասել։
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի որևէ ավտոբուս չի երթևեկում ամառային անվադողերով։ Միայն հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին փոխարինվել է շուրջ 600 տ/մ-ի անվադող համասեզոնային անվադողերով։ Սա միանշանակ է ու էր, ու վաղուց կայացած փաստ։
Իսկ բազմաթիվ վայրերում հանրային տրանսպորտի վարորդները, ուղղակի դրսևորելով բարձր հոգատարություն ու գիտակցություն, ուղղակի չեն վարել մեքենան` առատ ձյան ու սառույցի պայմաններում վտանգի տակ չդնելով մեր քաղաքացիներին, ինչի մասին, ի դեպ, արձանագրվել է նաև որոշ գործընկերների ֆբ-ի էջերում»։
Ավելի վաղ Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը գրառում է կատարել սոցցանցի իր էջում, նշելով, որ որ ավտոբուսների համար երբևէ ձմեռային անվադողեր չեն ձեռքբերվում։
Նշենք, որ ըստ կառավարության ընդունած որոշման, նոյեմբերի 15-ից մարտի 31-ը ներառյալ առանց համապատասխան ձմեռային անվադողերի տրանսպորտային միջոցների շահագործումը արգելվում է։
Ստացվում է, որ Երևանի քաղաքապետարանը ձմռան ամիսներին վտանգում է բազմաթիվ քաղաքացիների կյանքը՝ չապահովելով երթևեկության անվտանգության պահանջների կատարումը։
--00—ՍՊ