Թուրքիան ծրագրում է արտադրել նոր զինամթերք

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News

F

Արաբական Միացյալ Էմիրություններում անցկացվում է «IDEX» ռազմարդյունաբերության տոնավաճառը, որտեղ ներկայացված է նաև թուրքական հայտնի   «MKE»  ռազմարդյունաբերական ընկերությունը։ «MKE»-ի գլխավոր տնօրենի տեղակալ Ումիթ Քըյաքը խոսել է առաջիկայում  ընկերության ծրագրերի վերաբերյալ։

Ըստ նրա՝  աշխարհում տեղի ունեցող վերջին իրադարձությունների ֆոնին ընկերությունը  աշխատանքներ  է տանում  5-6 նոր  զինամթերքի արտադրության ուղղությամբ։

«Ինչպես գիտենք, այդ հրթիռների ամենամեծ թշնամին խցանիչներն են։ Նախ՝ մենք զինամթերք ենք մշակում, որը կոչնչացնի այն։ Դու այն նետում ես օդ, և նա հարձակվում է այնտեղ, որտեղ ազդանշան է ստանում: Դրա կիրառումից հետո  կարելի է  անօդաչու թռչող սարքերը հեշտությամբ օգտագործել մարտի դաշտում»,- նշել է Քըյաքը։

Ըստ նրա՝ ընկերությունը այս պահին արտադրում է զինամթերք, որը կունենա  կարճ, միջին և երկար հեռահարություն, որոնք կկառավարվեն GPS-ով։ Ընկերության փոխտնօրենը նաև նշել է, որ ընկերության նախագծերը շատ լուրջ արտահանման ներուժ ունեն և եթե նախկինում դրանք օգտագործվում էին Թուրքիայի զինված ուժերի կարիքները բավարարելու համար, ապա  արդեն ծրագրեր կան դրանք արտահանելու։
 

Ավելին՝ սկզբնաղբյուրում։ 
 

--00—ՍՊ