Փրկարարներն ուղղել են կողաշրջված ավտոմեքենան․ տուժածներ չկան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News

Ս

Փետրվարի 20-ին, ժամը 17։56-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատան գյուղի մոտակայքում «GAZelle» մակնիշի բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել. ավտոմեքենան ուղղելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարներն ուղղել են կողաշրջված ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Բ․, ծնված 1962 թ.)։


 

--00—ՍՊ