Դատական ֆարսի ժամանակ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությունից ոչ ոք իրեն մեղավոր չի ճանաչել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News

DD

Բաքվում շարունակվում է ապօրինի պատանդառված Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության գործով շինծու դատավարությունը։

Դատական ֆարսի ժամանակ ոչ ոք իրեն մեղավոր չի ճանաչել։

Նրանց մեղադրում են «ահաբեկչության», «ռազմական հանցագործությունների», «ցեղասպանության» և այլ «հանցանքների» համար: 

Ընդհանուր առմամբ, դատարանի առաջ կանգնելու են՝  Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանը, Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, Պաշտպանության բանակի ԶՈւ շտաբի նախկին պետ Դավիթ Մանուկյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը,ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, քաղաքացիական անձինք՝ Վասիլի Բեգլարյանը, Էրիկ Ղազարյանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը:

Հիշեցնենք, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործն» առանձին են քննում։


 

--00—ՍՊ