Մարությանը պոպուլի՞ստ է, իր պաշտոնավարման ընթացքում էլ ավտոբուսները չեն ունեցել ձմեռային անվադողեր

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News

A
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Հայկ Մարությանը քիչ առաջ ի վերջո հայտնվեց և հայտարարեց, որ «Ավտոբուսները կանգնած են փողոցների չմաքրված լինելու և ձմեռային անվադողեր չունենալու պատճառով։ Բոյկոտը շարունակվում է»։ Ի՞նչ եք կարծում, արդյոք կարելի է պարոն Մարությանին անվանել սովորական պոպուլիստ, եթե պարզվի, որ իր պաշտոնավարման ընթացքում ավտոբուսները նույնպես չեն ունեցել ձմեռային անվադողեր։
 
Իսկ իրականությունն այն է, որ չեն ունեցել, քանի որ ավտոբուսների համար երբևէ ձմեռային անվադողեր չեն ձեռքբերվում։ Դրանց համար նախատեսված են համասեզոնային անվադողեր, ինչի մասին պարոն Մարությանը կա՛մ գիտի, սակայն պոպուլիզմով զբաղվելը և իշխանությանը քննադատելու հաշվին սեփական՝ զրոյին ձգտող վարկանիշը բարձրացնելու փորձերն ավելի կարևոր են, կա՛մ չգիտի, ինչը թերևս ավելի վատ է, քանի որ շուրջ 3 տարի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած և տրանսպորտի ոլորտում իրեն փորձագետ համարող անձը չի տիրապետում տարրական մանրամասների։

 

Ա

 

Ա
Ստորև Հայկ Մարությանի պաշտոնավարման ժամանակահատվածում անվադողերի ձեռքբերման մրցույթի հրավերից համապատասխան հատվածը, որից պարզ է դառնում, որ 7.7 մետրանոց Higer (Հայգեր) ավտոբուսների համար ձեռք են բերվել համասեզոնային անվադողեր (մրցույթի ծածկագիրը՝ ԵՔԵԱ-ԲՄԱՊՁԲ-20/2, ամբողջական փաթեթին հնարավոր է ծանոթանալ https://gnumner.minfin.am/hy/search/ կայքից)։
 
Իսկ անվադողերի մասով` փոխարինված են հոկտեմբեր-նոյեմբեր Ման 87 միավոր, Ժոնգ Տոնգ 391 միավոր, փոխարինված դեկտեմբերին, Հայգեր 103 միավոր, բոլորը համասեզոնային, իսկ փոքր դաս 100 միավոր ձմեռային, Հայգերի, ԺԹ-ի, փոքր դասի անվադողերը թույլատրվում է շահագործել մինչև 75,000 կմ, Մանինը մինչև 120,000կմ։ Ներկա պահին փոքր դասի և Հայգերի անվադողերը շահագործված են մինչև 15,000 կմ, իսկ Ման ԺԹ' մինչև 25,000:
Վաղը Հայկ Մարությանի կառավարման ժամանակաշրջանի մասին ևս մեկ հետաքրքիր փաստ կներկայացնեմ դատողությունները թողնելով հանրությանը:
 
Ինչ վերաբերում է ձնամաքրման աշխատանքներին, Երևանի քաղաքապետարանի բոլոր պատկան ստորաբաժանումներն առավոտվանից և մինչ այժմ շարունակում են աշխատանքները մայրաքաղաքի փողոցների և բակերի անցանելիությունն ապահովելու ուղղությամբ»։

 

--00—ՍՊ