ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News
Այսօր՝ փետրվարի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։10-ի սահմաններում Երևան-Գյումրի Մ1 ավտոճանապարհի 37 կմ հատվածում, Ուջան գյուղի վարչական տարածքում բախվել են «Iveco» մակնիշի բեռնատարը և «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը:
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
--00—ՍՊ