Թիկնիզյանն ասել է, թե Մոսկվայում հարմարավետ կյանքի համար ամսական որքան գումար է անհրաժեշտ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

300-350-tysyach-v-mesyac-tik-732x375

Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանն ասել է, որ ՌԴ մայրաքաղաքում հարմարավետ ապրելու համար ամսական անհրաժեշտ է մոտ 300-350 հազար ռուբլի (մինչև 1,5 մլն դրամ):

— Որքա՞ն գումար է անհրաժեշտ ընտանիքին Մոսկվայում նորմալ կյանքի համար:

-Ես այս հարցում անկեղծ կլինեմ և կփորձեմ անկեղծ պատասխանել։ Երբ տեսնում եմ, թե ինչպես են ոմանք պատասխանում մոտ 30 կամ 50 հազար ռուբլի… Մեր ժամանակներում, մեր գնաճով, ցավոք, այս գումարը չի բավականացնում։ Հիմա, եթե խոսենք փոքր ընտանիքի մասին՝ ամուսին, կին, փոքր երեխա, չանդրադառնալով հարազատներին, ում դուք նույնպես ֆինանսական օգնություն եք ցուցաբերում, նորմալ կյանքի համար ամսական 300-350 հազար ռուբլի պետք կլինի: Ինչ նկատի ունեմ «նորմալ կյանք» ասելով՝ գնալ կլինիկա, մթերք գնել, շրջել, զվարճանալ»,- Թիկնիզյանի խոսքերն է մեջբերում «Спорт Експресс»-ը։

Այս մրցաշրջանում 25-ամյա Թիկնիզյանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 23 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։ Նաիրի ներկայիս աշխատանքային պայմանագիրը «Լոկոմոտիվի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը: Transfermarkt հեղինակավոր ինտերնետային պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 6 միլիոն եվրո:

Աղբյուրը՝ Armsport.am:

--00—ՅՄ