Ազգային անվտանգության ռազմավարության վերանայման աշխատանքները համակարգող հանձնաժողով կստեղծվի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

.

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով կստեղծվի, համապատասխան որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հանձնաժողովի նախագահը կլինի ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Հանձնաժողովում կլինեն նաև ԱԱԾ տնօրենի տեղակալը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը, ՀՀ արտաքին հետախուզության ծառայության պետի տեղակալն ու բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։


--00--ԱՀ