Անվտանգության նկատառումներից ելնելով՝ փակվել է Աբովյանի կամուրջից մինչև Չարենցավան հատվածը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News

աա

Անվտանգության նկատառումներից ելնելով, մինչև ժամը 22։30, Պարեկային ծառայությունը փակել է Երևան-Սևան ճանապարհի՝ Աբովյանի կամուրջից մինչև Չարենցավան քաղաքի մուտք հատվածը։ Հայտնում է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։

«Կոչ ենք անում երթևեկել բացառապես ձմեռային անվադողներով, պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։
ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել ուժեղացված ծառայություն»,- նշել է նա։

 

--00—ՍՊ