Դեսպանների փոփոխության հարցն է քննարկվում․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

Դ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը վերջին շաբաթներին ընդհատակ է անցել՝ պասիվացել, առաջ ամենօրյա ռեժիմով այցելում էր պետական տարբեր գերատեսչություններ՝ ՆԳ, արդարադատության նախարարություն եւ այլն, մասնակցում քննարկումների։ 

Տեղեկություններ կան, որ ԱՄՆ նոր վարչակարգը ԱՄՆ դեսպանների փոփոխության հարցն է քննարկում` տարբեր երկրներում, առաջին հերթին Ռուսաստանում՝ Լին Թրեյսին, որը 2020-23 թթ Հայաստանում ԱՄՆ դեսպանն էր եւ, ըստ ամենայնի, արդարացրել էր Բայդենի վարչակազմի հույսերը, որ նման բարդ ու պատասխանատու պահին գործուղվեց Ռուսաստան: 

Նշենք նաեւ, որ իր հերթին Քրիստինա Քվինը Հայաստան է ժամանել Ուկրաինայից, որտեղ 2020-2022 թթ․ զբաղեցրել է ԱՄՆ դեսպանի պաշտոնը։

 

 


Ավելին՝ օրաթերթի այսօրվա համարում։ 

--00—ՍՊ