Երևան-Գյումրի ճանապարհին 20 տրանսպորտային միջոց է բախվել․ տուժածներ կան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

ՖՖ

Երևան-Գյումրի ավտոճանապարհի 82-րդ կմ-ում փետրվարի 20–ին բախվել է մոտ 20 տրանսպորտային միջոց։

Տուժել է 5 քաղաքացի, նրանց տեղում  համապատասխան բուժօգնություն է ցուցաբերվել։

Վթարված մեքենաները դուրս են բերվել, ճանապարհը դարձել է երթևեկելի, հայտնում է ՆԳՆ–ն։

--00—ՍՊ