ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը ուղիղ եթերով ներկայացրել է ձնամաքրման աշխատանքները․
«Երևանի քաղաքապետարանի բոլոր ծառայությունները շուրջօրյա ռեժիմով իրականացնում են ձնամաքրման աշխատանքներ, շուրջ 40 տեխնիկա հենց այս պահին աշխատում է քաղաքի փողոցներում։
Ձնամաքրման աշխատանքները 4 օրերի ընթացքում իրականացվելու են շուրջօրյա, մեր ամբողջ տեխնիկան դրված է գործի»,- հայտնել է քաղաքապետը։
Նրա հաղորդմամբ՝ առավոտյան ժամը 06։00-ից Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներն աշխատելու են մայթերի մաքրման վրա։
Ավելին՝ տեսանյութում։
--00—ՍՊ