Լավրովը Ֆիդանին տեղեկացրել է Էր Ռիադում կայացած ռուս-ամերիկյան շփումների արդյունքների մասին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News

ԴԴ
Յոհանեսբուրգում տեղի է ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Հաքան Ֆիդանի հանդիպումը: Հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։ 
 
Կողմերը քննարկել են երկկողմ օրակարգի առանցքային ասպեկտները, այդ թվում՝ առևտրատնտեսական ոլորտում համագործակցության հեռանկարները։

 Մտքեր են փոխանակվել միջազգային և տարածաշրջանային որոշ թեմաների շուրջ։ Առանձին ուշադրություն է դարձվել Սիրիայում իրավիճակի հետագա կայունացմանն ուղղված երկու երկրների ջանքերի համակարգմանը։  Լավրովը թուրք գործընկերոջը տեղեկացրել է Էր Ռիադում կայացած ռուս-ամերիկյան շփումների արդյունքների մասին։ 
 

--00—ՍՊ