ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News
Այսօր՝ փետրվարի 20-ին, Երևանում ավտովթարի ենթարկվել Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի ծառայողական ավտոմեքենան։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ դեսպանի ծառայողական «Toyota» մակնիշի ավտոմեքենան Սարի Թաղի թիվ 70 դպրոցի հարևանությամբ գտնվող թիվ 20 փողոցում վթարի է ենթարկվել։
Վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց։
Վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը։
Աղբյուրի տեղեկություններով՝ դեսպանը եղել է ավտոմեքենայի հետևում։
--00—ՍՊ