ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց նոր Սահմանադրություն ընդունելու համար հանրաքվե կազմակերպելու անհրաժեշտության մասին։
Ըստ նրա՝ նոր սահմանադրության ընդունումը էական է, քանի որ գործող սահմանադրության ընդունման համար անցկացված բոլոր հանրաքվեները հանրային ընկալման մեջ ունեն լեգիտիմության լրջագույն պակաս․
«Նոր սահմանադրության ընդունման ռազմավարական նպատակը անցումն է պետականազուրկ ազգի մնացորդային գործելակարգից դեպի պետականակերտ ժողովրդի գործելակարգ»,- նշել է վարչապետ Փաշինյանը։
--00—ՍՊ