ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News
Փետրվարի 19-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Ճամբարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Արթիկի, Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։
Սաստիկ բքի և ցածր տեսանելիության (10-15 մետր) պատճառով Ալագյազից մինչև Ծիլքար և Ալագյազից մինչև Գեղադիր ճանապարհահատվածները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Հոռոմ- Արթիկ-Մեծ Մանթաշ և Քուչակ -Միրաք ճանապարհահատվածներում սաստիկ բուք է։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
--00—ՍՊ