«Վրացական երազանք»-ը չի բացառում ապագայում մասնակցությունը «3+3»-ին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

ա

«Վրացական երազանք»-ի միակուսակցական խորհրդարանի առաջին փոխնախագահ Գիա Վոլսկին ասել է, թե ներկայում չկա որևէ հանգամանք, որը կհիմնավորի Վրաստանի ներգրավվածությունը «3+3» ձևաչափում, թեև չի բացառում դա ապագայում։

Փետրվարի 20-ին Վոլսկին խորհրդարանում լրագրողներին ասել է, թե «աշխարհում տեղի ունեցող գործընթացները կորոշեն Վրաստանի ապագա դիրքորոշումը»: Ըստ «Վրացական երազանք»-ի ներկայացուցչի՝ Վրաստանի և «մեր կառավարության» համար կարևոր է, որ «ոչ մի կերպ չվնասվեն ոչ քաղաքական իմիջը, ոչ արտաքին քաղաքականությունը, ոչ տնտեսական շահերը»։

«Հետևաբար, ապագայում կարող է ինչ-որ հանգամանք ի հայտ գա, բայց այս փուլում կարծես թե ոչինչ չի արդարացնում մեր ներգրավվածությունն այս ձևաչափում՝ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական առումով։ Ուրեմն սպասենք գործընթացներին», — ասել է միակուսակցական խորհրդարանի առաջին փոխնախագահը:

--00—ՍՊ