ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News
Իրանն ու Ադրբեջանը գումարել են «Խուդաֆերին» և «Գըզ Գալասի» ՀԷԿ-երի կառուցման և շահագործման համատեղ տեխնիկական կոմիտեի 14-րդ նիստը:
Ինչպես հաղորդում են իրանական լրատվամիջոցները, հանդիպմանը մասնակցել են Իրանի էներգետիկայի նախարարի տեղակալ Մոհամմադ Ջավանբախտը և Ադրբեջանի էներգետիկայի նախարարի տեղակալ Էլնուր Սուլթանովը:
Կողմերը գնահատել են ծրագրի իրականացման ընթացքը և պայմանավորվածություններ ձեռք բերել հետագա համագործակցության և երկկողմ պարտավորությունների իրականացման վերաբերյալ:
--00—ՍՊ