ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News
Իմ քայլը հիմնադրամը հայտնում է.
«Այսօր ձևավորվեց և առաջին նիստը անցկացրեց #Կրթվելընորաձևէ շարժման կենտրոնական կոմիտեն: Կոմիտեի կազմում ընդգրկված են.
Աննա Հակոբյան՝ լրագրող, ՀՀ վարչապետի տիկին, Ռոման Սահակյան՝ իրավաբան, Ստելլա Սարուխանյան՝ մարքեթինգի խորհրդատու, Սուսաննա Մարտիրոսյան՝ լրագրող, կառավարման մասնագետ, Համլետ Մազմանյան՝ գյուղատնտես, Ստեփան Սարգսյան՝ կառավարման մասնագետ, Վահրամ Ավագյան՝ փիլիսոփայական գիտությունների թեկնածու։
Նիստի օրակարգում էին հետևյալ հարցերը.
Շարժման ռազմավարության մշակում, Մարզային կոմիտեների ձևավորում, Կոմիտեի աշխատակարգի և կառուցվածքի հստակեցում։
Քննարկման ընթացքում կարևոր համարվեց հստակ տեսլականի և ռազմավարության մշակումը, որը հնարավորություն կտա շարժումն էլ ավելի համակարգված առաջ մղել:
#Կրթվելընորաձևէ շարժման նպատակն է ամեն ինչ, ամեն ինչից, անընդհատ և անհագուրդ սովորելու հանդեպ սերը դարձնել վարակիչ, համընդհանուր արժեք և հասցնել Հայաստանի ամենահեռավոր համայնքի ամենավերջին տանն ապրող մարդուն»:
--00—ՍՊ