ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 9-ին կժամանի Մոսկվա` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նշելու Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակը։ Հայտնում է ֆրանսիական Le Point-ը՝ հղում անելով աղբյուրներին.
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ավելի վաղ հայտարարել էր, որ Պուտինի և Թրամփի հանդիպման վերաբերյալ հստակություն չկա, դեռևս կա ըմբռնում այն անցկացնելու անհրաժեշտության մասին: Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն էլ մինչ այդ հայտնել էր, որ երկու առաջնորդների դեմ առ դեմ հանդիպում անցկացնելու հեռանկարը կախված է Ուկրաինայում հակամարտության կարգավորման առաջընթացից:
--00—ՍՊ