Խաղաղության օրակարգը ՀՀ արտաքին քաղաքականության գերակայությունն է․ Միրզոյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

ԴԴ

 ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի արտաքին գործերի նախարար Կիաստուտիս Բուդրիսի հետ։

«Ամրապնդելով երկկողմ ամուր կապերը, մենք սերտորեն համագործակցում ենք ԵՄ-ի հետ՝ մեր քաղաքացիների իղձերին համապատասխան գործընկերության հետագա կոնկրետ արդյունքների հասնելու համար։

 Ընդգծվել է, որ խաղաղության օրակարգը Հայաստանի արտաքին քաղաքականության առանցքային գերակայությունն է և մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային այլ հարցերի շուրջ»,- գրել է Միրզոյանը։
 

--00—ՍՊ