Էդգար Ղազարյանին առաջադրվեց մեղադրանք, որը ենթադրում է մինչև 5 տարվա ազատազրկում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

աա

Լեհաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր նախկին դեսպան, քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանին  առաջադրվեց մեղադրանք, որը ենթադրում է մինչև 5 տարվա ազատազրկում։ Այդ մասին հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը․

Հիշեցնենք՝ ավելի վաղ Էդգար Ղազարյանն ահազանգել էր, որ նրան հրավիրել են քննչական կոմիտեի՝ ծանր հանցագործությունների քննության բաժին․

«Հանցավոր իշխանությունները հանգիստ չունեն ինձնից։ Այսօր երեկոյան կրկին անգամ հրավիրվել եմ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժին՝ այն դեպքում, երբ Երևանի քաղաքապետը հորդորել էր աշխատել կամ տանից դուրս գալ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում»,- գրել էր հասարակական գործիչը։
 

--00—ՍՊ