Այս օրերին մեծացել է ընկնելու հետևանքով վնասվածքներ ստանալու ռիսկը, զգույշ ու զգոն եղեք․ նախարար

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

ա

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը գրում է․

«Սիրելի´ հայրենակիցներ

Այս  օրերին առատ ձյան պատճառով մեծացել է ընկնելու հետևանքով վնասվածքներ ստանալու ռիսկը: 
Տեղեկացնում ենք, որ որոշում ենք կայացրել նման դեպքերի բուժման հետ կապված ծախսերը փոխհատուցել պետական պատվերի ծավալով` անկախ սոցիալական կարգավիճակից:

Զգույշ և զգոն եղեք»։ 

 

--00—ՍՊ