ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News
Փետրվարի 21-ին, ժամը 12:04-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մոտ 18-րդ կմ-ին բեռնատարը մերկասառույցի պատճառով ընդունել է մկրատաձև դիրք և փակել ավտոճանապարհը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն ուղղել են «Mercedes-Benz» մակնիշի բեռնատարը. ավտոճանապարհը երթևեկելի է։
***
Փետրվարի 21-ին, ժամը 15:30-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մոտ 19-րդ կմ-ին բեռնատարը մերկասառույցի պատճառով մկրատաձև դիրք է ընդունել և փակել ավտոճանապարհը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն ուղղել են «DAF» մակնիշի բեռնատարը. ավտոճանապարհը երթևեկելի է։
***
Փետրվարի 21-ին, ժամը 18:40-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ առաջին թունելի մոտակայքում, բեռնատարը սահել և ընդունել է մկրատաձև դիրք․ ավտոճանապարհը փակվել է։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն ուղղել են «MAN» մակնիշի բեռնատարը. ավտոճանապարհը երթևեկելի է։
Նշված հատվածում փրկարարների կողմից սահմանվել է հերթապահություն։
--00—ՍՊ