Եվրոպայի անվտանգությունն ապահովելու ԱՄՆ հանձնառության նկատմամբ Հին աշխարհում այլևս ի հայտ եկած կասկածների ու եվրոպացի առաջնորդների ջանքերի ֆոնին՝ ուժեղացնել սեփական երկրների զինված ուժերը, Թուրքիան, որի բանակը համարվում է ՆԱՏՕ-ում մեծությամբ երկրորդը, կարող է կարևոր դեր խաղալ Եվրոպայի պաշտպանության գործում, հատկապես՝ Ուկրաինայում խաղաղապահ առաքելություն իրականացնելու առումով։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին երեքշաբթի Թուրքիայում էր, և այցն օգտագործեց ևս մեկ անգամ ընդգծելու, թե արևմտյան ռազմուժի ներկայությունն է, որ կարող է երաշխավորել Կրեմլի հետ հնարավոր զինադադարը։
«Երկու հարց շատ կարևոր են՝ ուժեղ ուկրաինական բանակի առկայությունը և Ուկրաինայում Եվրոպայի ու Միացյալ Նահանգների՝ մեր գործընկերների, բանակների տեղակայումը»,- ասել է Զելենսկին: