Մակրոնը Ֆրանսիայում ռազմական ծախսերի ավելացման առաջարկ է արել՝ ԱՄՆ-ի հնարավոր դուրս գալու դեպքում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

աա

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ն որոշի դադարեցնել Եվրոպայի պաշտպանությունը, ապա Ֆրանսիան պետք է իր ռազմական ծախսերը 2,1 տոկոսից հասցնի 5 տոկոսի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Մակրոնը խոսել է համացանցի օգտատերերի հետ քննարկման ժամանակ, որի մանրամասները փոխանցել է Franceinfo-ն։

«Չգիտեմ՝ արդյոք 5 տոկոսը ճիշտ թիվ է Ֆրանսիայի համար, բայց ամեն դեպքում մենք ստիպված կլինենք ավելացնել այն», – նշել է Մակրոնը՝ ընդգծելով Եվրոպայի անվտանգության ապահովման անհրաժեշտությունը։

Ֆրանսիայի նախագահը նաև եվրոպացի գործընկերներին կոչ է արել գիտակցել իրենց պատասխանատվությունը և ներդրումներ անել պաշտպանական ոլորտում։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

 

--00—ՍՊ