Մեր օրերում դավաճանը հերոս է, հերոսը` դավաճան, ծուռ հայելիների թագավորություն է. Ավետ Բարսեղյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News

24TV-ի «Ռանդևու» հաղորդման հյուրն է բանաստեղծ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Ավետ Բարսեղյանը։ «Մեր օրերում դավաճանը հերոս է, հերոսը դավաճան, ծուռ հայելիների թագավորություն է», - ասում է Ավետը՝ խոսելով հանրային, հասարակական իրադարձությունների մասին։ 

«Շատ հաճախ ինձ վերագրում են որակներ, որոնց հետ ես առհասարակ կապ չունեմ, կողքից երբ ինձ նայում եմ, իմ պես չափված-ձևվված, հանդարտ մարդ դժվար եմ պատկերացնում», - նշում է Ավետը՝ անդրադառնալով իր անվան շուրջ պտտվող ասեկոսեների ու ատելության խոսքի գեներացմանը։ 

Խոսելով վերջերս տեղի ունեցած մի միջադեպի մասին, որտեղ Ավետ Բարսեղյանը սուր գնահատականներ էր հնչեցրել երգչուհի Սոնա Շահգելդյանի հասցեին, մշակույթի գործիչն  այսպես արձագանքեց. «Անդրադառնալ հիմարությանը, դա նշանակում է լեգիտիմացնել այն, նախ դա ժամանցային հաղորդում էր, որտեղ բոլորս ազատ էինք,իսկ հետո, այդ հատվածը կտրել կոնտեքստից, պտտացնել միայն դա, մեղմ ասած, չի կարելի և վերջապես ես ինչ ասել եմ Սոնայի մասին, բոլորը տենց մտածում են՝ բարձրաձայնում եմ միայն ես, որովհետև չեմ վախենում ո՛չ իրենցից, ո՛չ  իրենց հայհոյանքներից, որոնք գրում էին ինձ ու երեխայիս տարբեր օգտահաշիվներից»։

Իր խոսքով, 2018 թվականի քաղաքական իրադարձություններից առաջ ունեցել էր տեսիլքներ, որոնք նկարագրում էին այն ամենը, ինչ տեղի է ունեցել այս ընթացքում, հաղորդավարի հարցին, թե էլ ինչե՞ր են լինելու ըստ այդ տեսիլքների Ավետ Բարսեղյանը պատասխանում է․ «Մահ, ցավոտ բան է լինելու, որ փառավոր ազգի հարություն տեղի ունենա»։

Մանրամասները՝ տեսանյութում։
Ասատուր Ասլանյան

--00--ԱՀ