ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց։
«Եթե խաղաղություն լինի Ուկրաինայում, եթե ձեզ իսկապես անհրաժեշտ է, ես թողնեմ իմ պաշտոնը, ես պատրաստ եմ: Ես կարող եմ այն փոխանակել ՆԱՏՕ-ի անդամակցության հետ, եթե անհապաղ նման պայմաններ լինեն»,- ասել է նա:
Վերջին օրերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մի շարք հայտարարություններ է արել Վլադիմիր Զելենսկու հասցեին։
Նախագահը նրան բռնապետ է անվանել և մեղադրել ընտրություններից հրաժարվելու մեջ։
--00--ԱՀ