ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News
Փետրվարի 23-ին Բեյրութում սկսվել է «Հեզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլայի հրաժեշտի արարողությունը, ով զոհվել էր հինգ ամիս առաջ։ Արարողությանը ներկա են եղել ավելի քան 400 քաղաքական և կրոնական գործիչներ արտասահմանից, այդ թվում՝ Իրանի պատվիրակությունը՝ խորհրդարանի նախագահի գլխավորությամբ, իսկ ընդհանուր առմամբ, միջոցառմանը ներկա է եղել ավելի քան 100,000 մարդ։
Սեպտեմբերի 28-ին հայտնի դարձավ, որ «Հեզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլան սպանվել է Բեյրութում կազմակերպության ստորգետնյա շտաբի վրա իսրայելական կործանիչի ավիահարվածի արդյունքում։
--00--ԱՀ