Ինչ իրավիճակ է ճանապարհներին այս ժամի դրությամբ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

ԱԱ

Փետրվարի 25-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Թալինի, Աշոցքի, Աբովյանի, Հրազդանի, Վայքի,  Սիսիանի, Կապանի, Ապարանի , Արագածի, Սևանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը փակ են ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Մ-2-Տաթև-Շինուհայր ճանապարհահատվածը և Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Հարժիս-Շինուհայր ճանապարհահատվածում բուք է։ Ալագյազ-Գեղադիր և Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս ավտոճանապարհներին բուք է։

Աշոցքի, Ամասիայի, Գավառի, Տաշիրի, Ապարանի, Արագածի, Արթիկի, Սիսիանի, Գորիսի, Վարդենիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Մարտունի-Վարդենիս և Տիգրանաշեն-Զանգակատուն ճանապարհահատվածներում տեղ-տեղ մերկասառույց է։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:


 

--00—ՍՊ