Չնայած պատժամիջոցներին՝ Իրանի հետ առևտուրը դրական դինամիկա է դրսևորում․ Լավրով

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

ԳԳ

Մեր շփումները շարունակվում են նաև բազմակողմ ձևաչափով, առաջին հերթին՝ Իրանի կողմից Եվրասիական տնտեսական միությանը կից դիտորդ-պետության կարգավիճակ ստանալու համատեքստում։ Այդ մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի հետ բանակցությունների արդյունքներով։

«Մենք ակնկալում ենք՝ մոտ ժամանակներս ԵվրԱզԷՍ-ի անդամների և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ազատ առևտրի մասին միջկառավարական համաձայնագրի ուժի մեջ մտնելը»,- ընդգծել է ՌԴ ԱԳ նախարարը։

Նրա խոսքով՝ դա կմղի Իրանի հարևանների հետ ապրանքաշրջանառությունը ողջ տարածքում․ «Չնայած պատժամիջոցների անօրինական սահմանափակումներին՝ Իրանի հետ առևտուրը դրական դինամիկա է դրսևորում. անցյալ տարի առևտրաշրջանառությունն աճել է ավելի քան 13 տոկոսով, և հիմքեր կան ենթադրելու, որ այդ միտումը կշարունակվի»,- հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարը։ 
 

--00—ՍՊ