ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News
Երևանն ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի պատասխանը, այդ մասին 24News-ին հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:
«Ստացել ենք խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի պատասխանը, իսկ մյուս ուղղություններով առաջարկները՝ կապուղիների ապաշրջափակում և սպառազինությունների փոխադարձ վերահսկման ու վերիֆիկացիայի մեխանիզմ, դեռ մնում են անպատասխան», - նշել է նա:
--00—ՍՊ