ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է. ««Խաղաղություն» տենչացող Ադրբեջանը շուտով Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը։
Այս մասին հայտարարել է Պակիստանի տեղեկատվության նախարար Աթթա Տարարը՝ հավելելով, որ ապագայում հնարավոր է դրանց համատեղ արտադրությունը։
JF-17 Thunder կործանիչ-ռմբակոծիչը Պակիստանի և Չինաստանի համատեղ մշակած ռազմական օդանավ է։ Չինաստանի ռազմաօդային ուժերը ևս համալրված են այդ օդանավերով։ Դրանց ձեռքբերման մասին Ադրբեջանի պաշտոնյաները խոսում էին 2021 թվականից։
Հիշեցնեմ, որ այս օրերին Պակիստանի վարչապետը այցով գտնվում էր Ադրբեջանում։
Նշեմ նաև, որ Ալիևի և Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ նաև խոսվել է Պակիստանում 2 միլիարդ դոլարի ադրբեջանական ներդրումային ծրագրերի ու դրանց հետ կապված համաձայնագրերի մասին։ Պակիստանի վարչապետն էլ իր խոսքում հիացմունք էր հայտնել, թե ինչպես է Ալիևը Արցախում «խաղաղություն հաստատել»․․․

--00—ՍՊ