Նշենք՝ երեկ հետաձգվել էր Վարդանյանի գործից անջատ ընթացող Արցախի ռազմաքաղաքական մյուս ղեկավարների դատը՝ ինչպես պնդում են ադրբեջանական աղբյուրները, եղանակի պատճառով: Բաքուն հայերին ծանրագույն մեղադրանքներ է առաջադրել, դատում է ռազմական դատարանում:
ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News
Բաքվի դատարանը ապօրինի պատանդառված, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի դատարանի կազմը բացարկելու միջնորդությունը անհիմն է ճանաչել և թողել առանց քննության:
Բաքվի դատարանից նշել են, թե «նման միջնորդությունը նախկինում արդեն քննարկվել է և բավարարելու հիմնավոր հիմքեր չկան»։

--00—ՍՊ