ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News
Իրանի Իսլամական Հանրապետության բանակի զորավարժությունների շրջանակներում բանակի ռազմածովային ուժերի և ԻՀՊԿ-ի առաջին համատեղ հրթիռային գործողությունն է իրականացվել մեկ ծովային թիրախի ոչնչացմամբ:
Բանակի ռազմածովային ուժերի և ԻՀՊԿ օդատիեզերական ուժերի համատեղ գործողության ընթացքում իրանական բանակի շտաբի հրամանատարությամբ, արձակելով ծովային թևավոր և բալիստիկ հրթիռներ, հաջողությամբ ոչնչացվել է Հնդկական օվկիանոսի հյուսիսային մասում գտնվող մեկ իմիտացիոն թիրախ, փոխանցում է IRNA-ն։
Իրանի Իսլամական Հանրապետության բանակի «Զուլֆիկար-1403» համատեղ զորավարժությունների ներկայացուցիչ բրիգադային գեներալ Ալիռեզա Շեյխն այս կապակցությամբ հայտարարել է.«Այսօր առավոտյան բանակի ռազմածովային ուժերի հրթիռային նավը թեւավոր հրթիռ է արձակել Հնդկական օվկիանոսի հյուսիսային հատվածում ծովային թիրախ ոչնչացնելու համար»: Նա հավելել է. «Միաժամանակ, բանակի շտաբի հրամանատարությամբ համատեղ գործողության ընթացքում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերի բալիստիկ հրթիռը խոցել է նույն թիրախը, ինչի արդյունքում թիրախը խորտակվել է»։

--00—ՍՊ