ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկիրը 5 միլիոն դոլարով կվաճառի, այսպես կոչված, «ոսկե քարտեր», որոնք օտարերկրացիներին իրավունք կտան ապրել և աշխատել ԱՄՆ-ում։ Այս մասին նա ասել է Օվալաձև աշխատասենյակում լրագրողների հետ զրույցում:
«Մենք պատրաստվում ենք այս քարտի համար գին սահմանել շուրջ 5 միլիոն դոլարի չափով, և դա «գրին քարտի» արտոնություններ կտա, ինչպես նաև կդառնա ուղի դեպի քաղաքացիության ստացում: Եվ հարուստ մարդիկ կգան մեր երկիր՝ գնելով այդ քարտը», – ասել է Թրամփը՝ հավելելով, որ ԱՄՆ-ում այդ հարուստ մարդիկ կվճարեն հարկեր, բազմաթիվ մարդկանց համար աշխատատեղեր կստեղծեն։
--00--ԱՀ