Մարտի 20-ին Հայաստանի ֆուտբոլի հավաքականը կհանդիպի Վրաստանի հավաքականի հետ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News

,

Ազգերի լիգայի փլեյ-օֆֆ փուլում Հայաստանի հավաքականը կհանդիպի Վրաստանի հավաքականի հետ: Առաջին խաղը կանցկացվի մարտի 20-ին՝ Երևանում, իսկ պատասխան խաղը՝ մարտի 23-ին, «Դինամո Արենայում»:

«Դինամո Արենայում» կայանալիք հանդիպման տոմսերի վաճառքը կսկսվի փետրվարի 27-ին՝ ժամը 12:00-ին․ հայտնում է Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

--00--ԱՀ