Մակունցը ԱՄՆ կոնգրեսականի հետ «Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացն» է քննարկել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News

սս
Ս․թ․ փետրվարի 26-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել կոնգրեսական Դեյվիդ Թեյլորի հետ (Հանրապետական, Օհայո)։ Հանդիպմանը քննարկվել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։ Դեսպանն ամփոփ ներկայացրել է ՀՀ-ԱՀ խաղաղության գործընթացի վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը։
 
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Օհայոյի ակտիվ հայկական համանքին։

 

--00—ՍՊ