Նիկոլ Փաշինյանի հեռացում իշխանությունից․ Իրական Հայաստանի իրական հայեցակարգը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

45970e072584db0f54e09c79a7a591ca_M

Իրական Հայաստանի իրական հայեցակարգը

Գործող վարչապետի առաջարկին՝ սկսել քննարկումներ «Իրական Հայաստանի» գաղափարախոսության շուրջ, պետք է արձագանքել՝ սկսելով զանգվածային պրոցես։ Սա փայլուն հնարավորություն է միասնական պլատֆորմ ձևավորելու համար։ «Իրական Հայաստանի» Իրական հայեցակարգը շատ հակիրճ է և հստակ.

1.  Նիկոլ Փաշինյանի հեռացում իշխանությունից

2.  Նոր սոլիդ իշխանության ձևավորում(կոալիցիոն սկզբունքով)

3.  Հրատապ քայլերի իրականացում՝ տարածաշրջանային դեէսկալացիա ապահովելու և մեր երկիրն անդունդ տանող ընթացքը կասեցնելու ուղղությամբ։

4.  Աղետի իրական մասշտաբների գնահատում, իրավիճակի խորքային գնահատում։ Պետական համակարգի աշխատեցում։

5.  Անկեղծ երկխոսություն հասարակության հետ, ներքին հաշտեցման և հայկական աշխարհի վերականգնման քաղաքականություն։

6.  Հայաստանի հետպատերազմյան վերականգնման հայեցակարգերի բաց հանրային քննարկում և այդ ծրագրային բանավեճի վրա՝ ազատ արդար ընտրությունների անցկացում։

Այս հայեցակարգի հաջողության համար պետք է դադարեցնել բոլոր ներընդդիմադիր դեստրուկտիվ հակադրությունները, գնալ լայն միավորման ճանապարհով։ Այս վեց կետի միասնական ընդունումը կարող է հանգուցալուծել իրավիճակը։

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

--00—ՅՄ