Գյումրիում արդար և թափանցիկ ընտրություն չի' լինի, ՔՊ-ի հետ չենք համագործակցի. համայնքապետի թեկնածու

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

Համագործակցության հնարավորությունները հետո պարզ կլինեն, սակայն դա բացառված է ՔՊ-ի պարագայում։ Այսօր այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Գյումրիի համայնքապետի թեկնածու Արտյոմ Ղարաղազարյանը։

«Կարմիր գիծ ունենք. ՔՊ-ի հետ չենք համագործակցելու, իսկ մյուս ուժերի հետ աշխատելու հնարավորությունները ընտրություններից հետո կերևան, միգուցե ոչ թե մենք ենք միանում այլոց, այլ մեզ են միանում։ Գյումրիում արդար և թափանցիկ ընտրություններ չեն լինելու, լավ կլինի, որ այդպես ստացվի, բայց չեմ կարծում։

Ընտրությանը մենք մասնակցում ենք Գյումրին շենացնելու և հզորացնելու նպատակով», - իր խոսքում նշեց համայնքապետի թեկնածուն։

Մանրամասները` տեսանյութում։

--00—ՅՄ