Ուկրաինական անօդաչուները գրոհել են Սիզրանիի արդյունաբերական ձեռնարկությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

․
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը գիշերը գրոհել են Սիզրանիի արդյունաբերական ձեռնարկություններից մեկը։ Այս մասին հայտնել է Սամարայի մարզպետ Վյաչեսլավ ՖեդորիշչևըTelegram-ի իր ալիքում։
 
«Այս գիշեր հակառակորդի անօդաչու թռչող սարքերը գրոհել են Սիզրանիի արդյունաբերական ձեռնարկություններից մեկը։ Մեր ՀՕՊ–ի ուժերով անօդաչուները ոչնչացվել են։ Զոհեր և տուժածներ չկան», – գրել է նա։

--00--ԱՀ