ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 30, 24News
Հուլիսի 30-ի առավոտյան Մոսկվա քաղաքի օբյեկտների վրա անօդաչու թռչող սարքերով Կիևի ռեժիմի կողմից ահաբեկչական հարձակման փորձ է կանխվել։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Գերատեսչությունը հայտնում է նաև, որ Մոսկվայի մարզի Օդինցովո շրջանի տարածքում հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից օդում ոչնչացվել է մեկ ուկրաինական անօդաչու թռչող սարք։
Եվս երկու անօդաչու թռչող սարք ճնշվել է էլեկտրոնային պատերազմի միջոցով և, կորցնելով կառավարումը, կործանվել է Մոսկվայի քաղաքային ոչ բնակելի շենքերի համալիրի տարածքում։
--00—ԶՀ