ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում լուսանկարներ է հրապարակել հրետակոծումից վնասված Այգեպար համայնքում իրականացվող շինարարական աշխատանքների մասին:
«Սահմանապահ Այգեպարին ադրբեջանական հրետանու եւ անօդաչուների հասցրած վնասը վերականգնվում է այսպես։ Ինչպես ասել եմ նաեւ հրապարակային, ամեն համայնքում ծախսված ամեն լումա պետք է նոր բովանդակություն բերի, նոր գույն, նոր մշակույթ։ Իսկ ամեն նոր՝ լավ մոռացված հինն է. օրինակ՝ կղմինդրե տանիքներ»,- գրել է վարչապետը։
--0--ԱՀ