Էմմա Պալյանին զրկել են խոսքի իրավունքից. միայն կարող է կիսվել «մեր Սարիկի» նյութերով․ «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News

հհ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՔՊ պատգամավորին արգելել են խոսել, ինքնուրույն մտքեր գրել Գյումրու ընտրությունների թեմայով։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ խմբակցության մի խումբ պատգամավորներ օրերս դիմել են խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին և քարտուղար Արթուր Հովհաննիսյանին, որպեսզի վերջիններս լռեցնեն ու սաստեն գյումրեցի ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանին, ով օրը մի քանի անգամ գրառումներ է անում Գյումրու ընդդիմադիր թեկնածուների մասին, վիրավորում և պիտակավորում «ջեբկիր», «ծաղրածու» և այլ բառերով։ ՔՊ ղեկավարության նախատումներից հետո էլ Էմմա Պալյանը լռել է արդեն 5 օր է, և ոչ մի գրառում չի անում։ Միայն կիսվում է ՔՊ Սարիկի նյութերով, մարզպետի տեսանյութերով: Նրան ասել են` եթե ուզում ես օգնել Սարիկ Մինասյանին, լռի՛ր:

Իհարկե, նախօրեին նա ԱԺ ամբիոնից մի ելույթ կարդաց, որը թերեւս նախապես համաձայնեցրել էր խմբակցության ղեկավարության հետ, նոր միայն կարդում էր ամբիոնից:

Պարզվում է՝ ՔՊ-ական Էմմա Պալյանի համար «ծաղրածու», «ջեբկիր» բառերը վիրավորական չեն, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նա ասաց, թե իրեն չեն արգելել գրառումներ անել, եւ եթե անհրաժեշտ լինի, շարունակելու է նման բովանդակությամբ գրառումները»:

Ավելին՝ օրաթերթի այսօրվա համարում։
 

--00—ՍՊ